ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունում է Ռեյկյավիկի «Վիկինգուրին»։
24-րդ րոպեին «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը փայլուն սահընկում կատարեց՝ փրկելով երևանյան թիմին վտանգավոր գրոհից, ապա անմիջապես հետո «Նոան» նետվեց գրոհի, սակայն մրցակիցը կարողացավ չեզոքացնել Գրիգորիուի առաջխաղացումը։
Րոպեներ անց հերթական գրոհն այսպիսի ավարտ է ունենում։