Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ընդունեց «Լիվերպուլից» (2:0):
Խաղից հետո սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, որ «Ռեալի» մի քանի խաղացողներ, այդ թվում՝ Բելինգհեմը, անտեսում են Կիլիան Մբապեին։ Ֆրանսիացին ուզում էր ինչ-որ բան ասել անգլիացուն, բայց նա պարզապես անցավ և խոսակցություն սկսեց Ռյուդիգերի հետ։
Նշենք, որ 25-ամյա խաղացողը հանդիպման ընթացքում վրիպել է նաև 11 մետրանոց նշակետից՝ մեծ դժգոհություն առաջացնելով «արքայական» ակումբի երկրպագուների շրջանում։
Արդյունքում, այս տուրից հետո Մադրիդի «Ռեալն» ունի 6 միավոր և Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում 24-րդ տեղն է՝ խմբային փուլի ավարտից 3 տուր առաջ։
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․