«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը կողմ է քվեարկել թիմի հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին վաճառելուն։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբում կարծում է, որ ներկայումս թիմում կան բավականաչափ խաղացողներ, որոնք կարող են փոխարինել դե Յոնգին խաղադաշտում։ Միևնույն ժամանակ, հոլանդացի խաղացողն ունի ամենաբարձր աշխատավարձերից մեկը «Բարսելոնայում»՝ տարեկան 35 միլիոն եվրոյի չափով:
27-ամյա խաղացողը նաև չի արձագանքել պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ արված առաջարկին, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Դե Յոնգը «Բարսելոնայում» է 2019 թվականից։ Այս ընթացքում նա «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 222 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։