Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» այսօր Երևանում կմրցի իսլանդական «Վիկինգուր Ռեյկյավիկի» հետ։
Իսլանդական թիմի գլխավոր մարզիչ Արնե Բերգման Գյունլեյգսոնը «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրի խաղից առաջ «Հանրապետական» մարզադաշտում իր մասնակցությամբ լուսանկար է տեսել ու լուսանկարվել 🙂
Իսլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի մասնակցությամբ լուսանկարը 2000 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի հավաքականի հետ խաղից է, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: