Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում (3-2) Կիլիան Մբապեի չիրացրած 11 մետրանոցը։
«Մբապեն ունի մեր ողջ աջակցությունը, և նա շուտով կշրջի իրավիճակը:
Կիլիանը մեծագույն ֆուտբոլիստ է, մենք պետք է համբերատար լինենք։
Նա լավ է հաղթահարում ճնշումը և հարմարվում է թիմին: «Ռեալը նրա հետ է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։