Լիսաբոնի «Բենֆիկայի» 36-ամյա արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի՝ «Մոնակոյի» հետ խաղում (3-2) երկու գոլային փոխանցում է կատարել։
Նա գոլային փոխանցումների քանակով զբաղեցրել երկրորդ տեղը մրցաշարի պատմության մեջ։
Այսպիսով, արգենտինացին եվրագավաթների գլխավոր մրցաշարում արդեն ունի 41 գոլային փոխանցում, ինչի շնորհիվ շրջանցել է հայրենակից Լիոնել Մեսսիին, ով ունի 40 գոլային փոխանցում։
Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 42 գոլային փոխանցումով։