Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (0-2) նշել է, որ իրեն դուր է եկել թիմի խաղը։
«Ինձ դուր եկավ թիմը, քանի որ մենք մրցունակ էինք: Դա շատ բան չի փոխում, քանի որ եթե նույնիսկ հաղթեինք… դժվար կլիներ մտնել թոփ 8։
Մադրիդի «Ռեալը» դուրս կգա հաջորդ փուլ և կպայքարի գավաթի համար, ինչպես ամեն տարի․․․ Դե կտեսնեք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում Մադրիդի «Ռեալը» վեց միավորով 24-րդ տեղում է։ Մրցաշարի խմբային փուլի մնացած երեք խաղերում թիմը կհանդիպի «Ատալանտայի», «Զալցբուրգի» և «Բրեստի» հետ։