ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակը։
Այս շաբաթ կայացան կայացան հիմնական՝ Լիգայի փուլի 5-րդ տուրի հանդիպումները։
Մրցանակին հավակնում են Ֆլորիան Վիրցը (Բայեր), Մատեո Ռետեգին (Ատալանտա), Մալիկ Տիլմանը (ՊՍՎ) և Խուլիան Ալվարեսը (Ատլետիկո Մադրիդ):
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը կորոշվի ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի քվեարկությամբ։