ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» կհանդիպի Ռեյկյավիկի «Վիկինգուրին»։ Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ խաղի մեկնարկը կտրվի 21։45-ին։
Նախախաղային ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել «Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանը։
«Նկատում եմ, որ մեծ աճ եմ գրանցել որպես ֆուտբոլիստ։ Միաժամանակ կարծում եմ, որ դեռ ցույց չեմ տվել իմ լավագույն որակները։ Պատրաստվում եմ ամեն ինչ անել այդ ամենի համար։
«Նոան» կենտրոնական պաշտպանությունում ունի 6 խաղացող, սակայն ինձ համար միևնույն է, թե ում հետ եմ ես խաղում։ Պաբլոն էլ, Գոնսալոն էլ շատ լավ ֆուտբոլիստներ են»,- նշել է Մուրադյանը։