Չեմպիոնների լիգայի ընդհանուր՝ Լիգայի փուլի 5-րդ տուրի շրջանակում «Ցրվենա Զվեզդան» 5-1 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց «Շտուտգարտին»։
Տանտերերի կազմում աչքի ընկան Մվուպան, Կրունիչը, Իվանիչy, դուբլ ձևակերպեց Ռադոնիչը։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Դեմիրովիչը։
«Շտուրմը» սեփական հարկի տակ հաղթեց «Ժիրոնային» 1-0 հաշվով։ Միակ գոլ իր ակտիվում գրանցեց Բիերեն։
Իսկ ահա մինչ այդ «Ժիրոնայի» ֆուտբոլիստ Իվան Մարտինը «Շտուրմի» հետ խաղում մոտ մեկ մետրից վրիպել է՝ փորձելով գրավել մրցակցի դատարկ դարպասը։
«Ցրվենա Զվեզդան» ու «Շտուրմն» առաջին հաղթանակները տոնեցին մրցաշարում՝ վաստակելով նաև առաջին միավորները։