«Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի Գավաթի շրջանակում «Տյումենի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Հեշտ մրցակից չէր։ Խաղը նույնպես հեշտ չտրվեց։ Իհարկե զարմանալի է, երբ 3։0 հաշվով առավելության դեպքում կորցնում ես այն։ Բարեբախտաբար, մեզ մոտ ամեն ինչ լավ դասավորվեց։
Խաղի վերջը լարված էր, բայց մենք կարողացանք հավաքվել և հաղթել։ Կա Սմոլով և Կրիվցով, այդ պատճառով Սպերցյանի և Կորդոբայի բացակայությունը շատ չազդեց։ Իհարկե, նրանք այլ տեսակի ֆուտբոլիստներ են, բայց ոչ պակաս լավ։
Ռուսաստանի Գավաթի հաջորդ փուլում պատրաստ ենք խաղալ ցանկացած մրցակցի հետ։ Մեր նպատակը այս մրցաշրջանում Գավաթն ու առաջնությունն է։ Ցանկանում ենք հաղթել ամեն խաղում և դուրս գալ Ռուսաստանի Գավաթի սուպեր եզրափակիչ։ Նպատակն է անպարտելի մնալ մրցաշրջանի ողջ ընթացքում։ Եթե նույն տեմպով շարունակենք, ամեն ինչ հնարավոր է»,- նշել է Հարությունյանը։
Նշենք, որ «Կրասնոդարը» Ռուսաստանի Գավաթի շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի 2025 թվականի մարտին։ Մրցակիցը դեռ հայտնի չէ։