ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Էնֆիլդում» կմրցի «Լիվերպուլի» հետ։
Խաղից առաջ «սերուցքայինները» մազրում են անցկացրել «Էնֆիլդում», որտեղ եղել են մի քանի հաջողակ երկրպագուներ, որոնք կարողացել են հետևել «Ռեալի» ֆուտբոլիստների մարզմանը։
Երկրպագուներից մեկը բացականչել և ոգևորիչ խոսքեր է հղել «արքայական ակումբի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին․ «Վաղը դու արքա ես լինելու»։
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայանալիք հանդիպումն այսօր է, ուղիղ կեսգիշերին։