ՀՊԼ 18-րդ տուրում «Արարատ-Արմենիան» այսօր հյուրընկալվելիս մրցել է «Ալաշկերտի» հետ և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Սարգիս Մեթոյանը՝ աչքի ընկնելով խաղի 40-րդ և 85-րդ րոպեներին: «Արարատ-Արմենիայի» կազմում 54-րդ րոպեին Մարիուս Նուբիսին մեկ գնդակ ետ է բերել, իսկ 89-րդ րոպեին Տենտոն Յենեն հավասարեցրել է հաշիվը:
Ընդ որում, հիմնական ժամանակին ավելացված վերջին՝ 9-րդ րոպեին, «Արարատ-Արմենիան» 11-մետրանոց իրացնելու իրավունք է ստացել. գնդակին մոտեցել է Տենտոն Յոնեն, սակայն նրա հարվածից հետո դարպասապահ Գոռ Մանուկյանը հետ է մղել գնդակը:
Այսպիսով, առաջատար «Արարատ-Արմենիան» կարևոր միավորներ է կորցնում. թիմն այժմ 35 միավորով է գլխավորում աղյուսակը: Աբրահամ Խաշմանյանի թիմը 13 միավորով գտնվում է 10-րդ տեղում: