«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշն արձագանքել է «Արսենալի» պաշտպան Գաբրիելի ժեստին, որը «Լիսաբոնի» հետ խաղում գոլը տոնել է շվեդ ֆուտբոլիստի ոճով:
«Նա կարող է գողանալ իմ կերպարը, եթե չի կարողանում ստեղծել իր սեփականը: Ես չգիտեի, որ նա այդպես է արել, բայց ծիծաղելի է, որ նրան դուր է գալիս իմ ոճը»,- Դյոկերեշի խոսքերն է մեջբերում ViaplayFootball-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Դյոկերեշի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Հատկանշական է, որ «Արսենալի» հետ խաղում (1:5) հարձակվողն արդյունավետ չէր գործել։