Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում խփել է 17 գոլ՝ հավասարվելով «Բարսելոնայի» նախկին հարձակվող, իսկ այժմ «Ինտեր Մայամիի» խաղացող Լիոնել Մեսսիին՝ մինչև 22 տարեկանում եվրագավաթներում խփած գոլերի քանակով:
Նախօրեին՝ նոյեմբերի 26-ին, «Բայերը» Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում հանդիպել է «Զալցբուրգի» հետ։ Խաղը կայացել է Լևերկուզենի (Գերմանիա) «ԲայԱրենա» մարզադաշտում և ավարտվել է 5։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Այս հանդիպմանը դուբլի հեղինակ է դարձել 21-ամյա Վիրցը։
Ֆլորիանը «Բայերի» առաջին թիմում է հանդես գալիս 2020 թվականից։