Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում թիմի բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի վնասվածքի պատճառով ամբողջական անցում է կատարելու 4-4-2 խաղային սխեմային։ Այս մասին հայտնում է իսպանական Relevo հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն, «Ռեալը» պատրաստում է «Լիվերպուլի» հետ խաղին երկու հարձակվող է պատրաստվում դաշտ դուրս բերել՝ ֆրանսիացի Կիլիան Մբապեին և մարոկացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասին։ Միաժամանակ կիսապաշտպանության եզրերից մեկում պետք է հայտնվի թուրք հարձակվողական ոճի ֆուտբոլիստ Արդա Գյուլերը։
Հիշեցնենք, որ բացի Վինիսիուսից, «Լիվերպուլի» հետ խաղը վնասվածքների պատճառով բաց կթողնեն Ռոդրիգո Գոեսը, Էդեր Միլիտաոն, Դանիել Կարվախալը, Լուկաս Վասկեսը, Դավիդ Ալաբան և Օրելիեն Չուամենին։
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Էնֆիլդում» կկայանա «Լիվերպուլ» — «Ռեալ» հանդիպումը։ Մադրիդի «Ռեալը» վեց միավորով 21-րդ տեղում է Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում: «Լիվերպուլը» 12 միավորով երրորդ տեղում է։