Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրում 3:0 հաշվով հաղթանակ տարավ ֆրանսիական «Բրեստի» նկատմամբ։
Խաղը կայացավ Բարսելոնայի «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում։
Դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին։ Մեկ անգամ աչքի ընկավ Դանի Օլմոն։
Նշենք, որ Լևանդովսկու իրացրած 11 մետրանոցը 100-րդն էր Չեմպիոնների լիգայում։ Մինչ այդ այդ ցուցանիշին հասել էին միայն Կրիշտիանու Ռոնալդուն (140) և Լիոնել Մեսսին (129):
36-ամյա Ռոբերտ Լևանդովսկուն դրա համար անհրաժեշտ եղավ 125 հանդիպում։ Նախկինում նա հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» կազմում։ «Բարսելոնայի» կազմում Լևանդովսկին Չեմպիոնների լիգայում խփել է 14 գոլ 19 հանդիպման ընթացքում։
Քարիմ Բենզեման, որն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Իտտիհադ» ակումբում, Չեմպիոնների լիգայում խփել է 90 գոլ։ Գործող ֆուտբոլիստներից 100 գոլին մոտ գտնվողներ են Թոմաս Մյուլերը (54), որն այժմ խաղում է «Բավարիայում», և Կիլիան Մբապեն (49), որը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․