Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում հյուրընկալվեց Լիսաբոնի «Սպորտինգին»։ Խաղն ավարտվեց «զինագործների» ջախջախիչ հաղթանակով՝ 5:1:
«Սպորտինգ» — «Արսենալ»՝ 1:5
Գոլերը՝ Ինասիու (47′) — Մարտինելի (7′), Հավերց (22′), Մագալյանս (45+1′), Սակա (65′, 11մ․), Տրոսար (82′)
Զուգահեռաբար ընթացող «Յանգ Բոյս» — «Ատալանտա» հանդիպումն ավարտվեց 1:6 հաշվով։
Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում դուբլ ձևակերպեցին Մատեո Ռետեգին և Շառլ Դե Կետելարեն։ Մեկ անգամ աչքի ընկավ Սեադ Կոլաշինացը։ Հանդիպման վերջնական արդյունքը ձևակերպեց Լազար Սամարջիչը։ Շվեյցարական ակումբի կազմում առանձնացավ Սիլվեր Գանվուլան։
5 գոլ է գրանցվել նաև Լևերկուզենի «Բայերի» և Զալցբուրգի« Ռեդ Բուլ» թիմերի միջև խաղում։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ։ «ԲայԱրենայում» կայացած խաղում դուբլ ձևակերպեց Ֆլորիան Վիրցը։ Մեկական անգամ աչքի ընկան Ալեխանդրո Գրիմալդոն, Պատրիկ Շիկը և Ալեյշ Գարսիան։
Տեսանյութերը՝ քիչ անց
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․