Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամին» հայտարարել է Խավիեր Մասկերանոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը փոխարինել է Խերարդո Մարտինոյին, ով հեռացել էր MLS-յան ակումբից անձնական պատճառներով։
40-ամյա Մասկերանոն գլխավոր մարզչի պաշտոնում ակումբային աշխատանքի փորձ չունի։ Նա սկսել է մարզչական կարիերան 2022 թվականին և գլխավորել է Արգենտինայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների երիտասարդական հավաքականները։