Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ավագ որդի Տիագոն իր նորամուտն է նշել «Ինտեր Մայամիի» պատանեկան թիմում։
Հանդիպումը կայացել է արգենտինացու հայրենի Ռոսարիո քաղաքում։ Մրցակիցը եղել է «Նյուել Օլդ Բոյսի» հասակակիցների թիմը։
«Ինտեր Մայամին» զիջել է արգենտինական թիմին նվազագույն հաշվով։ Հենց այդ թիմում է Մեսսին սկսել իր կարիերան։
Ինչպես հաղորդում են արգենտինական լրատվամիջոցները, Մեսսին չի կարողացել ներկա գտնվել հանդիպմանը։
Նշենք, որ Տիագոյի հետ նույն թիմում է հանդես գալիս ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի որդին՝ Բենժամին Սուարեսը։