Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 18-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հյուրընկալվելիս վստահ հաղթանակի հասավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ (2:0):
Չարենցավանը ներկայացնող ակումբի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ կամերունցի հարձակվող Օլավալե Ֆառայոլան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջեսի Ակիլան։
Այս հաղթանակից հետո «Վանը» վաստակած միավորների քանակը հասցրեց 26-ի և պահպանեց դիրքը մրցաշարային աղյուսակում։ «Վեստ Արմենիան» 9-րդն 14 միավորով։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև