«Սպարտակի» ղեկավարությունը մեծահոգաբար շնորհակալություն է հայտնել իրենց թիմի ֆուտբոլիստներին «Լոկոմոտիվի» հետ մոսկովյան դերբիում տարած հաղթանակի համար։
Ըստ այդմ՝ մոսկովյան թիմի խաղացողները ստացել են 840-ական հազար ռուբլի (ավելի քան 7500 դոլար) հաղորդում է լրագրող Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում։
Նշվում է, որ սա կրկնակի բոնուս է,ինչի մասին թիմը չի զգուշացվել «Լոկոմոտիվի» հետ դերբիից առաջ։ Ստանդարտ բոնուսները կազմում են 420 հազար ռուբլի մեկնարկային խաղացողների համար, 200 հազար ռուբլի փոխարինողների համար և 87 հազար ռուբլի՝ պահեստայինների համար:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում 5։2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»։