Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ մի շարք փոփոխություններ է ծրագրել։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը կարող է վերադառնալ 4-4-2 դասավորությանը, իսկ Կիլիան Մբապեն և Բրահիմ Դիասը կգործեն որպես հարձակվողական զույգ:
Հարձակման գծում տեղ կլինի նաև Արդա Գյուլերի համար։ Նշվում է, որ մինչ Վինիսիուսի ապաքինում իտալացի մասնագետը նախատեսել է Մբապեին ավելի շատ օգտագործել ձախ եզրում։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 27-ին, ժամը 00։00-ին։