Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Լայպցիգի» դեմ խաղից առաջ կայացած ասուլիսի ժամանակ խոսել է ակումբում իր ապագայից։
«Հուսով եմ, որ երկար կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Ջուզեպե Մեացայ» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, որոնք միշտ մղում են մեզ առաջ։ Արդյո՞ք ես ինձ համարում եմ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Ես բախտավոր եմ, քանի որ մենք հիանալի կազմ ունենք: Մենք գիտենք մեր նպատակներն ու հավակնությունները։ Մենք արդեն շատ բանի ենք հասել այս թիմի հետ, և հուսով եմ, որ կարող եմ շարունակել հաջողությունների հասնել «Ինտերում», — ասել է Ինձագին մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ նոյեմբերի 26-ին «ներաձուրիները» կհյուրընկալվեն «Լայպցիգին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: