«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը մտածում է առաջիկյում ակումբային գրանցումը փոխելու մասին, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Նեյմարը ցանկանում է վերադառնալ իսպանական Լա Լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայի» կազմում։ Միաժամանակ հարձակվողը ծրագրում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», այլ ոչ թե վերադառնալ «Կամպ Նոու»։ Բրազիլացին ցանկանում է նույն թիմում խղալ Վինիսիուս Ժունիորի և Կիլիան Մբապեի հետ, որոնց հետ այժմ լավ հարաբերություններ ունի:
Նեյմարի պայմանագրի ժամկետը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։