«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հաստատել է, որ թիմի երիտասարդ հարցակվող Լամին Յամալը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Բրեստի» դեմ հանդիպմանը հանդիպմանը։ Այնուամենայնիվ, կա հնարավորություն, որ նա շարք կվերադառնա այս շաբաթավերջին:
«Յամալն իրեն շատ ավելի լավ է զգում։ Նա բաց կթողնի «Բրեստի» դեմ խաղը, քանի որ մենք չենք ցանկանում նրան ավելորդ վտանգի ենթարկել, բայց հուսով ենք, որ Լամինը շարք կվերադառնա այս շաբաթ»,- ասել է գերմանացի մասնագետը։
Նշենք, որ «Բրեստի» դեմ հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 00։00-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դռնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։