Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել թիմի թուրք հարձակողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերի վերաբերյալ, հայտնում է CaughtOffside-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը այժմ պատրաստ է խաղացողին վարձավճարով ուղարկել այլ ակումբ։ Նշվում է, որ 19-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են այնպիսի ակումբներ՝ ինչպիսիք են «Արսենալը», «Ասթոն Վիլան» և «Յուվենտուսը»։
Ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։