Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե Լա լիգայի 14-րդ տուրում «Լեգանեսի» դեմ խաղին չմասնակցած խաղացողներից (3:0) ով կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Լիվերպուլի» հետ առաջիկա հանդիպմանը։
«Ֆերլան Մենդին շատ կարևոր խաղացող է մեզ համար և նա չորեքշաբթի պատրաստ կլինի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը։ Վասկեսի և Չուամենիի վերաբերյալ դեռ հստակ ոչինչ չգիտենք։ Տեսնենք՝ նրանք կկարողանա՞ն վերականգնվել չորեքշաբթի կայանալիք հանդիպման համար: Այնուհետև մենք որոշումներ կկայացնենք պաշտպանական գծի ընտրության վերաբերյալ»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Լիվերպուլ – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին, ժամը 00։00։