Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ազդրի վնասվածք է ստացել, բրազիլացին խաղադաշտ կվերադառնա 3-4 շաբաթից, հաղորդում է COPE-ը։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» կխաղա անգլիական «Լիվերպուլի» հետ։ Խաղը կկայանա «Էնֆիլդ» մարզադաշտում նոյեմբերի 27-ին։