«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մկանային վնասվածք է ստացել։
«Արսենը մկանային վնասվածք ունի. Մենք դեռ չգիտենք, թե նա երբ կկարողանա վերադառնալ», — «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքերն է փոխանցում Championat.com-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսին Արսեն Զախարյանը վիրահատվել էր աջ կոճի ջլի վնասվածքից հետո և բաց էր թողել 2024/2025 մրցաշրջանի մեկնարկը։ Նա մարզումներին վերադարձել էր հոկտեմբերին։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։