«Բարսելոնան» որոշում է կայացրել թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, «Բլաուգրանայի» ղեկավարությունն արդեն տեղեկացրել է ֆուտբոլիստին, որ հաջորդ մրցաշրջանում ևս նրա հետ հույսեր են կապում։ Նշվում է, որ հարձակվողի հետ մեկտեղ թիմում կմնա պաշտպան Ինյիգո Մարտինեսը, ում հեռանալու մասին նույնպես ավելի վաղ քննարկվում էր։
Այս մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 18 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։
«Բարսելոնան» Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է, թիմը 14 տուրի արդյունքներով ունի 34 միավոր։