«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է ՊՍԺ-ի մասին իր կարծիքով. Չեմպիոնների լիգայի ընդհանուր՝ Լիգայի փուլի նախավերջին տուրում, որը նախատեսված է հունվարի 22-ին, «Քաղաքաբնակները» Փարիզում կհանդիպեն Լիգա 1-ի գրանդի հետ։
«ՊՍԺ-ն միշտ լավ թիմ է լինելու։ Սա մեծ ակումբ է՝ հիանալի ֆուտբոլիստներով: Իհարկե, ՊՍԺ-ի հետ հունվարյան հանդիպումը հեշտ չի լինելու, բայց վստահ եմ, որ մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում։
Կարծում եմ՝ այդ թիմը դեռ պայքարում է Չեմպիոնների լիգայում հաղթելու համար:
ՊՍԺ-ն միշտ լավագույնների թվում է»,- Canal+-ին տված հարցազրույցում ասել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվողը: