Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին կարող է հավակնել «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն։
Գաբրիելե Գրավինան, ով ներկայումս ղեկավարում է կազմակերպությունը, ընտրությունների պաշտոնական ամսաթիվ է նշանակել 2025 թվականի փետրվարի 3-ը։
Դել Պիերոն կարող է պաշտոնապես հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մասին արդեն հաջորդ շաբաթ։ Նշվում է, որ շատ ակումբներ կարող են պաշտպանել հենց նրա թեկնածությունը։
Լեգենդար ֆուտբոլիստը կարիերան ավարտել է 2015 թվականին։