«Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին վերջերս կարծիք է հայտնել Վինիսիուսի մասին․ «Կարծում եմ՝ նա խելացի տղա է։ Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ որքան ավելի շատ ես կենտրոնանում հենց խաղի վրա, այնքան ավելի լավն ես դառնում։ Մարզիկները միշտ այն չեն, ինչ ցույց են տալիս խաղադաշտում»։
Այս խոսքերից հետո Վինիսիուսի թիմակից Նեյմարը կտրուկ է արձագանքել իսպանացու խոսքերին․
«Նա պարզապես խոսելու մոլուցք ունի»,- գրել է Նեյմարը։
Վերջինիս միացել է նաև «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան՝ նշելով․ «Մյուսներին վատաբանելու կարիքը՝ աչքի ընկնելու համար, անկարողության գագաթնակետն է»։