Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը, որն ուժի մեջ է մտել այս մրցաշրջանում։
«Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը չլուծեց խնդիրները։ Սա անարդար համակարգ է։ ՈՒԵՖԱ-ն ավելացրել է հանդիպումների քանակը, սակայն դրանց արժեքը դարձել է ավելի քիչ, քան նախկինում էր»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանից Չեմպիոնների լիգայում հանդես է գալիս 36 թիմ, այլ ոչ թե 32, ինչպես նախկինում էր։ Նախկինում ակումբները բաժանվում էին չորս թիմանոց խմբերի, այժմ Չեմպիոնների լիգան օգտագործում է այսպես կոչված շվեյցարական համակարգը, որտեղ բոլոր 36 թիմերը կլինեն մեկ մրցաշարային աղյուսակում:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա 2025 թվականի մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում: