Շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ծանր պարտություն է կրել «Տոտենհեմից» Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում։
Մինչ այս «քաղաքաբնակները» Անգլիայի լիգայի գավաթում պարտվել էին «Տոտենհեմին» (1:2), «Բորնմութին» (1:2) և «Բրայթոնին» (1:2)՝ Պրեմիեր լիգայում, և «Սպորտինգին» (1:4)՝ Չեմպիոնների լիգայում:
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» դարձել է Անգլիայի առաջին գործող չեմպիոնը, որը 1956 թվականի մարտից ի վեր բոլոր մրցաշարերում հինգ անընդմեջ պարտություն է կրել։ Այդ ժամանակ նման արդյունք էր ցույց տվել «Չելսին»: