«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը «Սիթիի» հետ նոր պայմանագիր կկնքի մինչև այս տարվա վերջ, որը ուժի մեջ կլինի մինչև 2028/2029 մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» պայմանագրի երկարաձգումը թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ որոշիչ է եղել նորվեգացի ֆուտբոլիստի հետ բանակցություններում. Հալանդը համոզվել է, որ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու որոշումը ճիշտ է։
Ընդգծվում է, որ «քաղաքաբնակները» պատրաստ են որոշ զիջումների գնալ Հալանդի հետ նոր պայմանագիր կնքելիս։ Նախատեսվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում դրված կլինի վաղաժամկետ խզման կետ՝ որոշ ակումբներից, օրինակ, «Ռեալից» նրա նկատմամբ հետաքրքրության դեպքում։