Հարավամերիկյան գավաթի եզրափակիչում արգենտինական «Ռասինգը» 3:1 հաշվով հաղթեց բրազիլական «Կրուզեյրոյին»։
Արգենտինական ակումբի կազմում 15-րդ րոպեին ֆանտաստիկ գոլով աչքի է ընկել Գաստոն Մարտիրենան։
Փայլուն գոլը
21-րդ րոպեին Ադրիան Մարտինեսը խփել է արգենտինական ակումբի երկրորդ գոլը։ 53-րդ րոպեին Կայո Ժորժեն կրճատել է հաշվի տարբերությունը։ 90+6-ին Ռոխեր Մարտինեսը հաշիվը դարձրել է 3:1:
Հանդիպման տեսությունը
«Ռասինգը» առաջին անգամ է հաղթում Հարավային Ամերիկայի ակումբային երկրորդ կարևորագույն մրցաշարում, որը անցկացվում է 2002 թվականից։ Երկու ակումբներն էլ առաջին անգամ էին մասնակցում Հարավամերիկյան գավաթի եզրափակիչին։ Բրազիլական «Ատլետիկո Մինեյրո» և «Բոտաֆոգո» թիմերը հաջորդ շաբաթավերջին կմրցեն Կոպա Լիբերտադորեսի եզրափակիչում, որը կկայանա Բուենոս-Այրեսում։