Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը։
«Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը Գյոկերեշին գնահատում է 100 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը պորտուգալական ակումբի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։