Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում հաղթանակի հասավ «Լեսթերի» նկատմամբ (2:1):
Հանդիպման ընթացքում գրանցվեց մի ուշագրավ դրվագ։ 54-րդ րոպեին Քոուլ Պալմերը դուրս եկավ հարվածային դիրք, երբ «աղվեսների» դարպասապահն արդեն կորցրել էր դիրքը և անգլիացուն միայն մնում էր գրավել դատարկ դարպասը։
Զարմանալիորեն, Պալմերի հարվածը անզգուշությամբ փակեց նրա թիմակից Նոնի Մադուեկեն, որը կանգնեց հարվածի ճանապարհին` թույլ չտալով, որ գնդակը հատի դարպասային գիծը:
Madueke stops Palmer from scoringpic.twitter.com/OpnwFVOuyv
— Total Football (@TotalFootbol) November 23, 2024