Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Չելսին» «Քինգ Փաուեր» մարզադաշտում հյուրընկալվեց «Լեսթերին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:1:
«Ազնվականների» կազմում հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Նիկոլաս Ջեքսոնը։ 75-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
Խաղի վերջնամասում «աղվեսները» կարողացան կրճատել հանդիպման հաշիվը։ Գոլ խփեց Ջորդան Այուն՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը։
«Լեսթեր» — «Չելսի»՝ 1:2
Գոլերը՝ Այու (90+4′, 11մ) — Ջեքսոն (15′), Ֆերնանդես (75′)
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը