«Սելտայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ժիրալդեսը բարձր է գնահատել «Բարսելոնայի» արդյունքները Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ։
Լա Լիգայի 14-րդ տուրի շաբաթ օրը կայանալիք խաղում «Սելտան» կհյուրընկալվի «Բարսելոնային»:
«Ֆլիկին հաջողվեց անհավանականը. այդքան կարճ ժամանակահատվածում նա թիմի խաղն առանց գնդակի, համոզեց համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներին տալ իրենց ողջ ներուժը և գործել ագրեսիվ: Կարծում եմ, որ սա «Բարսելոնայի» հաջողության գրավականն է այս մրցաշրջանում:
«Բարսան» խաղում է շատ համարձակ, վառ և արդյունավետ ֆուտբոլ, ինչը խոսում է մարզչի կատարած քրտնաջան աշխատանքի մասին: Ֆլիկը շատ հստակ պատկերացումներ ունի, և նրա արդյունքները ցույց են տալիս, թե ինչու է նա նախկինում հաղթել Չեմպիոնների լիգան և Գերմանիայի առաջնությունը: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան»,- Ժիրալդեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: