Լիսաբոնի «Սպորտինգի» վինգեր Մաքսիմիլիանո Արաուխոն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության ոլորտում։
Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնը երկար ժամանակ հետևել է ուրուգվայցի ֆուտբոլիստների ելույթներին։
Քաղաքաբնակներին գրավում է այն, որ Արաուխոն, բացի հարձակվողի դիրքում հանդես գալուց, կարող է խաղալ նաև վինգերի դիրքում։
Այս մրցաշրջանում Մաքսիմիլիանոն տարբեր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։