Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է կատալոնական ակումբի լեգենդար արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի խոսքերին։
«Մեզ համար պատիվ է, որ բոլոր ժամանակների մեծագույն խաղացողը՝ Լիոնել Մեսսին բարձր է գնահատում ասում «Բարսելոնայի» ներկայիս թիմի ցուցադրած խաղը: Մեզ դուր է գալիս, որ նա հետևում է թիմին։ Մեզ համար շատ կարևոր է, որ նա այդքան կարևորում է մեր երիտասարդ խաղացողներին»,- ասել է Ֆլիկը լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արգենտինացին նշել էր, որ «կապտանռնագույնների» ներկայիս թիմն անհավանական է և դա իրեն չի զարմացնում։