«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր նախկին ակումբի «Բարսելոնայի» ներկայիս խաղամակարդակի մասին։
«Ես շատ հպարտանում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի արդյուքներ է այժմ գրանցում «Բարսան»: Այս թիմն անհավանական է, և դա ինձ չի զարմացնում: Սա նորություն չէ, սա ակումբի պատմության մի մասն է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Som I Serem FCB-ն։
Հիշեցնենք, որ Մեսսիին «Բարսելոնայի» հետ նվաճել է Իսպանիայի 10 չեմպիոնական տիտղոս, 8 Իսպանիայի սուպերգավաթ, 4 Չեմպիոնների լիգայի և 3 աշխարհի ակումբային առաջնության գավաթ։