«Պորտուի» բրազիլացի նախկին հարձակվող Հալկը 4 տարի առաջ ցնցել է հանրությանը` ամուսնանալով իր նախկին կնոջ զարմուհու հետ։ Սակայն այժմ այս զույգը պատրաստվում է օրինական դարձնել հարաբերությունները, հայտնում է Dailymail-ը Leodias-ը։
Արարողության հստակ ամսաթիվ դեռ չկա, սակայն այն պետք է տեղի ունենա Պարայբայի լողափում։ Հալկի ներկայիս կինը՝ Կամիլա Անջելոն, նրա նախկին կնոջ՝ Իրան Անջելոյի զարմուհին է։ Բրազիլացին Իրանի հետ ամուսնացած է եղել 12 տարի, այդ ընթացքում զույգը երեք երեխա է ունեցել։ Նրանք բաժանվեցին 2019 թվականին, իսկ արդեն 2020 թվականին Հալկն ամուսնացավ Կամիլայի հետ։ 4 տարվա ամուսնության ընթացքում այս զույգն արդեն երկու երեխա է ունեցել։
Նշենք, որ 38-ամյա հարձակվողը 2021 թվականին վերադարձավ հայրենիք՝ համալրելով «Ատլետիկո Մինեյրոյի» շարքերը, որի հետ նույն տարի հաղթեց Բրազիլիայի առաջնությունը։ Ընդամենը 4 տարվա ընթացքում նա բրազիլական ակումբի կազմում անցկացրել է 222 հանդիպում և դարձել 114 գոլի հեղինակ։