Հայաստանի Պրեմիեր-լիգայի 17-րդ տուրում ԲԿՄԱ-ն Չարենցավանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվել է «Վանի» կողմից և 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ: սեփական հարկի տակ ընդունել է ԲԿՄԱ-ին և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:
Հատկանշական է, որ առաջին խաղակեսից հետո տանտերերը 0:2 հաշվով զիջել են մրցակցին: Բանակայինների կազմում հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացել է Գոռ Առաքելյանը, իսկ առաջին կեսին ավելացված առաջին րոպեին Արայիկ Էլոյանը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Երկրորդ կեսում, սակայն, Վահե Գևորգյանի թիմը երկու գնդակ ետ է բերել: 58-րդ րոպեին Մոմո Տուրեն է գրավել հյուրերի դարպասը, իսկ 10 րոպե անց Ուգոչուկվու Օկոնկվոն հավասարեցրել է հանդիպման հաշիվը:
Բանակայինները հաղթանակ են տարել հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին, երբ Մարկ Ավետիսյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու հաղթանակ պարգևել իր թիմին:
Այս հանդիպումից հետո «Վանը» 23 միավորով զբաղեցնում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ ԲԿՄԱ-ն 16 միավորով բարձրացել է 7-րդ տեղը:
Մրցաշարային աղյուսակը՝