Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։
C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականին։
Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։
Ազգերի լիգայի 1/4 եզրափակիչ
- Նիդերլանդներ — Իսպանիա
- Խորվաթիա — Ֆրանսիա
- Դանիա — Պորտուգալիա
- Իտալիա — Գերմանիա
A լիգայի և B լիգայի անցումային հանդիպումներ
- Թուրքիա — Հունգարիա
- Ուկրաինա — Բելգիա
- Ավստրիա — Սերբիա
- Հունաստան — Շոտլանդիա
B լիգայի և C լիգայի անցումային հանդիպումներ
- Կոսովո — Իսլանդիա
- Բուլղարիա — Իռլանդիա
- Հայաստան — Վրաստան
- Սլովակիա — Սլովենիա
C լիգայի և D լիգայի անցումային հանդիպումներ
- Ջիբրալթար — Լատվիա
- Մալթա — Լյուքսեմբուրգ
Կիսաեզրափակիչները նախատեսված են հունիսի 4-ին և 5-ին, իսկ երրորդ տեղի համար հանդիպումն ու եզրափակիչը տեղի կունենան կիրակի՝ հունիսի 8-ին։ Ազգերի լիգայի գործող չեմպիոնը Իսպանիայի հավաքականն է։