«Լիվերպուլի» հիմնական դարպասապահ Ալիսոն Բեքերը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում և դեռ չի վերականգնվել: Նրա մասնակցությունն առաջիկա խաղերում դեռ հարցականի տակ է։
Ինչպես հայտնել է «մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը, Ալիսոնը չի կարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղին: Թիմը զգուշությամբ է վերաբերվում նրա վերականգնմանը։
«Ես չեմ ակնկալում, որ նա պատրաստ կլինի խաղալ «Ռեալի» հետ: Մենք զգուշությամբ ենք մոտենում բոլոր խաղացողներին, հատկապես երբ խոսքը վերաբերում է մկանային վնասվածքներին: Նա արդեն սկսել է մարզվել դարպասապահների մարզչի, բայց դեռ ոչ թիմի հետ, սակայն հույս ունենք, որ իրավիճակը շուտով կփոխվի»,- ասել է Սլոթը։