Ռոբերտ Լևանդովսկու կինը՝ Աննան, մեկ տարի շարունակ ջանքեր է գործադրել իր երազանքը իրականացնելու՝ Բարսելոնայում սեփական մարզասրահ բացելու համար։
Նախաձեռնող կնոջ մոտ ամեն ինչ ստացվել է, և մի քանի օրից «Edan Studios»-ը կսկսի ընդունել բոլոր ցանկացողներին։
Մարզասրահի բացման արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 21-ին։ Աննային աջակցելու էին եկել նաև Վոյցեխ Շչենսնին իր կնոջ հետ։
Հիշեցնենք, որ Աննան նախկին մարզիկ է, կարատեի սև գոտի և աշխարհի չեմպիոնուհի, իսկ այժմ առողջ ապրելակերպի երկրպագու և ճիշտ սննդի քարոզիչ։